Դադեշ գյուղի բնակիչները հարգանքի տուրք են մատուցել գյուղի երիտասարդ բնակչին` Կիմիկ Սիմոնյանին, ով մահացել է այս տարվա մարտ ամսին: Նրանք կազմակերպել են շրջանի գյուղերի միջև ֆուտբոլային մրցաշար:
Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում մայիսի 25-ից 27-ը կայացավ ֆուտբոլային մրցաշար նվիրված Դադեշ գյուղի երիտասարդի` Կիմիկ Սիմոնյանի հիշատակին: Նա 10 տարեկան էր, մահացել է այս տարվա մարտին անբուժելի հիվանդության պատճառով:
Մրցաշարը տևեց երեք օր: Սկզբից մասնակցում էին 12 գյուղ: Որոնցից կիսաեզրափակիչ անցան չորսը` Սուլդան, Դադեշը, Գոնդուրան և Մուրջախեթը: 26-ին կիսաեզրափակչում հաղթեցին Գոնդուրա և Մուրջախեթ գյուղերի թիմերը: 27-ին կայացավ եզրափակիչը, որտեղ Մուրջախեթի թիմը գրավեց առաջին, իսկ Գոնդուրա գյուղինը՝ երկրորդ տեղերը:
Շուշան Շիրինյան