Այս տարի քննական գործընթացը կմեկնարկի հուլիսի 3-ից՝ միասնական ազգային քննություններով։ Ընդհանուր ունակությունների քննությանը գրանգված դիմորդներն այն կհանձնեն հուլիսի 11-ին:
Դիմորդները կհանձնեն առաջին քննությունը վրաց լեզու և գրականություն առարկայից։ Հուլիսի 26-ին այն կավարտվի ֆիզիկայի քննությամբ։ Առարկայական և հատուկ ուսուցիչների քննությանը գրանցվածները գործընթացին կներգրավվեն հուլիսի 5-ից։
Հուլիսի 5-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհային մրցույթ։
Մագիստրատուրայի թեկնածուները հուլիսի 17-ին և 18-ին կհանձնեն ընդհանուր մագիստրոսական քննություն։
Դիմորդները, դրամաշնորհային մրցույթի մասնակիցները և մագիստրոսի ծրագրի թեկնածուները կարող են արդեն տպել քննական քարտերը՝ online.naec.ge կայքում:
Քննական օրերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ naec.ge