Հայտարարվել է «1+4» ծրագրի ուսանողների համար ստաժավորման ծրագիրը, որն իրականացնում է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը համատեղ Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի։ Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում:
Ախալքալաքի քաղաքապետարանում ևս հնարավոր է անցնել ստաժավորում հետևյալ բաժիններում․
Ծրագրում կարող է ընդգրկվելՎրաստանի աշխատունակ քաղաքացին, որը համապատասխանում է հետևյալ պահանջներին.
ա) Տիրապետում է պետական լեզվին։
բ) «1+4» ծրագրի ուսանող/շրջանավարտ է, կամ մագիստրանտ/շրջանավարտ։
գ) Ունի «1+4» ծրագրով կրթությունը հաստատող վկայական։
դ) Ունի համապատասխան մոտիվացիա կոնկրետ գործակալությունում ստաժավորում անցնելու համար։
գ) Թեկնածուն պետք է ունենա պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու կարողություն։
Ստաժավորման ծրագրին մասնակցող պետական գերատեսչությունների ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով։
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ծանոթացնել պետական հաստատություններում աշխատելու առանձնահատկություններին, զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները և, արդյունքում՝ նպաստել նրանց քաղաքացիական ինտեգրմանը: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորմանը։
Հատուկ ստեղծված հանձնաժողովն ապահովում է ստաժորների ընտրությունը՝ ըստ սահմանված գնահատման չափանիշների։ Հաջողակ թեկնածուները 1-ից 6 ամիս ժամկետով ստաժավորում կանցնեն պետական կառույցներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և հանրային իրավունքի իրավաբանական անձ հանդիսացող հիմնարկներում:
Տեղեկության համար նշենք նաև, որ այս ծրագիրը 2017 թվականին նախաձեռնել է Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավման և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացին նպաստելու նպատակով:
Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով։