Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցների տնօրենի պաշտոնի համար ներկայացվել է 141 հայտադիմում։ Թեստավորումն արդեն տեղի է ունեցել մարտի 10-ին, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել։

Այս պահի դրությամբ, մինչեւ մարտի 6-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետում տնօրենի պաշտոնի համար դիմումներ են ներկայացվել 42 դպրոցներում։ Այս գործընթացը շարունակվում է արդեն 2-3 տարի, որոշ դպրոցներ արդեն ընտրել ու նշանակել են տնօրենների։

Դիմումներն ըստ դպրոցների բաշխվում են հետևյալ կերպ.

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղի հանրային դպրոցում տնօրենի պաշտոնի համար հավակնում է 4 թեկնածու, Բուղաշենում – 2, Բուռնաշեթում – 3, Մեծ Սամսարում՝ 2; Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցում 4 թեկնածու կա: Չամդուրայում – 3, Չունչխայում – 3, Էխտիլայում – 3, Ագանայում – 4, Ալաստանում – 3, Ալաթուման գյուղում – 3, Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցում – 7, Բալխոյում – 1, Բարալեթ գյուղի թիվ 2 դպրոցում – 4, Բավրայում – 5, Կարտիկամում – 4, Կարծախ գյուղում – 3, Կիրովականում – 3, Կորխում – 5, Կոթելիա գյուղում 4, Կաջոյում – 3,Կումուրդոյում – 1, Մաջադիայում – 3, Մերենիայում – 4, Մյասնիկյան գյուղում – 2, Հոկամում – 2, Օլավերդում – 1, Օրջայում – 3, Փոքր Սամսար գյուղում – 4,Պտենայում – 1, Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում – 10, Ախալքալաքի թիվ 2 դպրոցում – 3, քաղաքի թիվ 3 դպրոցում– 4, քաղաքի թիվ 4 դպրոցում– 7, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ղադոլար գյուղում – 1, Սուլդա գյուղում – 4, Թախչայում – 2, Վաչիան գյուղում – 4; Վարեւանում – 3, Խանդոյում – 3, Խուլգումոյում – 3:

Նշենք, որ թեկնածուները կարող էին նշել մինչև 3 դպրոց, որտեղ կցանկանային տնօրեն դառնալ։