2019 թվականին քննություն հանձնել ցանկացողներն այսօրվանից կարող են տպել քննական քարտերը:
Անհրաժեշտ է մտնել online.naec.ge վեբ-կայք, նշել էլեկտրոնային հասցեն, գրանցվելիս օգտագործել կենտրոնից ուղարկված հնգանիշ կոդը: Անձնական էջում (որով նա գրանցվել է, ընտրել առարկաները և այլն) ապլիկանտը պետք է օգտագործի «Տպագրել քարտը» կոճակը:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոֆո Գորգոձեի խոսքերով, այս քարտը փաստացի անցագիր է հանդիսանում, որը կարող է փոխարինել ինքնության վկայականին:
«Այսօրվանից դիմորդները, ուսուցիչները, ուսուցիչ դառնալ ցանկացողները և մագիստրատուրա ընդունվողները կարող են տպագրել քննական քարտերը: Տպագրելու համար նրանք կարող են իրենց անձնական էջը մտնել, որով գրանցում են անցել և գտնել կոճակը տպագրելու քննական քարտը: Այդ քարտը իրենց մոտ կլինի մինչև քննական պրոցեսի ավարտը», – հայտարարել է Գորգոձեն: