Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանում սովորող հայ ուսանողների համար։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է կազմում։

ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝

. Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի համալսարան,
. Իլյայի պետական համալսարան
. Սամցխե Ջավախեթիի պետական համալսարան
. Թբիլիսիի պետական բժշկական համալսարան
. Կովկասյան համալսարան
. Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարան

Հայ Կրթական Հիմնարկության Ջավախքյան մասնաճյուղը ողջունում է դիմորդներին, իսկ հետևյալ մասնագիտությունների կարիքը շրջանում մեծ է և պահանջված՝

. Մանկավարժ
. Հոգեթերապևտ
. Հոգեբույժ
. Հաշվապահ
. Գյուղատնտես
. Անասնաբույժ
. Ինժիներ
. Մեխանիկական ինժիներ
. Մեղվաբուծության ինժիներ
. Երկաթուղային աշխատող
. Դիզայներ-ճարտարապետ
. Զբոսաշրջություն

Ուսանողը հետագայում շարունակում է ստանալ կրթաթոշակը, եթե պահպանում է բարձր ակադեմիական նիշը՝ առնվազն 75 միավոր, և տարեկան կատարում է 120 ժամ կամավորական աշխատանք:

ՀԿՀ-ի նպատակն է օգնել, որպեսզի բոլոր կրթաթոշակառուները գերազանց ավատեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստել Հայության սոցիալ-տնտեսական և մշակութային առաջխաղացմանը։

Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը:

Հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ՝ aef.am

Հարցերի դեպքում կարող եք գրել ՀԿՀ Ջավախքյան ֆեյսբուքյան էջին՝ facebook կամ նշված էլ. հասցեին՝ gmail.com

Լիդա Ալմասյան