Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում կան թափուր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, այս պահին, Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս գյուղի դպրոցում կա 6 թափուր աշխատատեղ, որից 2-ը՝ բժշկի, 4-ը՝ ուսուցչի։
2022-2023 ուսումնական տարվա սկզբին մնացել է գրեթե երկու ամիս, և շուտով բոլոր դպրոցներում կսկսվի ուսուցիչների համալրումը։ Հավանաբար, ուսուցիչների թափուր աշխատատեղեր կլինեն թե՛ քաղաքի, թե՛ գյուղի դպրոցներում՝ տարբեր առարկաներից և դասարաններում:
Հուլիսի 18-ի դրությամբ, teacherjobs.ge, պաշտոնական կայքի համաձայն, գյուղական չորս դպրոցում թափուր աշխատատեղեր կան: Ներկայացնում ենք աշխատատեղերը.
Կումուրդո գյուղի հանրային դպրոցում կա բժշկի թափուր աշխատատեղ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 25-ն է:
Դիլիսկա գյուղի Թիվ 1 հանրային դպրոցում նույնպես բժշկի թափուր աշխատատեղ կա։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը վաղն է՝ հուլիսի 19-ը։
Տուրցխ գյուղի հանրային դպրոցում հայտարարվել է երեք առարկայի ուսուցիչների թափուր աշխատատեղ։
Բոլոր երեք հաստիքների դեպքերում էլ դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 31-ն է։
Պահանջվում է նաև վրաց լեզվի և գրականության ուսուցիչ (5-րդ և 6-րդ դասարաններ) Կոթելիա գյուղի հանրային դպրոցում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։