Ջավախքի երիտասարդության մի մասը, որը սովորում է թբիլիսյան համալսարաններում, ակտիվ մասնակցում են Թբիլիսիում արդեն երկրորդ ամիսն ընթացող «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ բողոքի ցույցերին, իմանալով, որ այն անվտանգ չէ։ Ի՞նչն է նրանց ստիպում դուրս գալ փողոց, թողնել դասերը կամ իրենց ենթարկել վտանգի, հետաքրքրվել ենք հենց ուսանողներից:

Ելնելով այն իրողությունից, որ հարցվածներից շատերը համաձայնում են խոսել առանց ձայնագրության, կամ ձայնագրվում են պայմանով, որ իրենց ինքնությունը չբացահայտվի, քանի որ մտածում են, որ իրենց մեկնաբանությունները կարող են վնասել իրենց հարազատներին և ընկերներին, ովքեր աշխատում են քաղաքապետարանում, այդ պատճառով մենք չենք հրապարակում նրանց անունները:

Ուսանողուհին Ջավախքից անհանգստացած է, որ այս օրենքը կխախտի երկրի տնտեսական զարգացման կայունությունը, դրա համար նա մասնակցում է բողոքի ցույցերին և շատ դժգոհ է մնացել, որ իր ձայնը լսելի չի եղել Խորհրդարանում։

«Ես ամեն կերպ բացասական եմ վերաբերվում այս օրենքի ընդունմանը։ Դրական կողմեր ​​գրեթե չունի։ Ամենամեծ բացասական կողմն այն է, որ հավանաբար, ինչպես մենք տեսնում ենք այսօր, Եվրամիությունն արդեն սկսել է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, և այս ամենն ազդում է երկրի տնտեսությանը»,- ասում է ուսանողուհին Ջավախքից, ով սովորում է Թբիլիսիի համալսարաններից մեկում։

Ուսանողը Ջավախքից մտահոգ է, որ դրամաշնորհները սահմանափակ կլինեն, որոնց միջոցով անհրաժեշտ ծառայություններ են մատուցվում խոցելի խմբերին, ովքեր չեն կարող պաշտպանել իրենց։

««Ռուսական օրենքի» ընդունումը կխաթարի ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ արտերկրից դրամաշնորհներ ստացող տեղական հասարակական կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը։ Հետևաբար այդ ծառայություններն ու օգնությունն այլևս հասանելի չեն լինի էթնիկ փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, բռնության ենթարկված կանանց, երեխաներին և այլ խոցելի խմբերին», – ասում է ուսանողը Ջավախքից, ով սովորում է Թբիլիսիի համալսարաններից մեկում:

Մեկ այլ ուսանող այս օրենքը մեծ խոչընդոտ է համարում երկրի եվրաինտեգրմանը, սակայն ինքը գտնում է, որ Վրաստանը պետք է ինտեգրվի Եվրոպային, քանի որ սա իր սերնդի ընտրությունն է, սա ամբողջ երկրի ընտրությունն է։

«Այս օրենքը ռուսական է, ռուսական է քանի որ Ռուսաստանում գործում է նմանատիպ օրենք, և այս օրինակից ելնելով կարելի է ենթադրել, որ այն ուժեղ հարված կհասցնի մեզ, մեր երկրին, մեր երկրի եվրոպական ապագային, բոլոր հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և նաև մեզ՝ անհատներիս»,- ասում է ուսանողը Ջավախքից։