Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից երիտասարդ աղջկան հետապնդելու մեջ մեղադրվող Ախալքալաքի բնակիչ Հ.Ի.-ն, 6000 լարի գրավի դիմաց ազատ է արձակվել։

Նոյեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանային դատարանը Հ.Ի.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը։ Դատախազությունը գործի վերաբերյալ նոյեմբերի 15-ին հրապարակված իր հաղորդագրության մեջ գրել էր, որ միջնորդելու էր որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Ամբաստանյալի իրավապաշտպանը պնդել էր գրավի դիմաց ազատ արձակել։ Արդյունքում դատարանը գրավ է սահմանել։ Հ.Ի.-ի հարազատները վճարել են գրավ, և ամբաստանյալն ազատ է արձակվել։

Փոկա գյուղի բնակիչ Լ.Կ.-ն ոստիկանություն բողոք է ներկայացրել, որ երիտասարդ Հ.Ի.-ն հոգեբանական ճնշում է գործադրում իր վրա՝ նրա հետ ամուսնանալու համար։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ոստիկանությունում հայտարարությունից հետո երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ նոյեմբերի 13-ին, նա կալանավորվել է «հարկադիր ամուսնության» մեղադրանքով, իսկ նոյեմբերի 15-ին դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով՝ «հարկադիր ամուսնություն» և «հետապնդում»: