Վրաստանում լարված իրավիճակի ֆոնին համալսարանները դասադուլ են հայտարարում, ուսանողները և դասախոսները կոչ են անում ռեկտորներին հստակ դիրքորոշում արձանագրել ու դատապարտել «ռուսական» օրենքը։ Միավորվելով այս պահանջի շուրջ տարբեր բուհերի ներկայացուցիչներ այսօրվանից չեն մասնակցւմ դասերի:

«Ռուսական» օրենքի պատճառով Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները դասադուլ են հայտարարել։

Ներկայացնում ենք բուհերի ցանկը, որոնց ուսանողները միանում են բողոքի ակցիային.

Թբիլիսիի պետական ​​համալսարան
● Իլիայի պետական ​​համալսարան
● Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարան
● Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական ​​համալսարան
● Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի և կինոյի պետական ​​համալսարան
● Թբիլիսիի արվեստի ակադեմիա
● GIPA – Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ
● Վրաստանի համալսարան
● Կովկասի համալսարան
● GAU – Վրացամերիկյան համալսարան
● Բիզնեսի և տեխնոլոգիայի համալսարան
● SEU – Վրաստանի ազգային համալսարան
● Ազատ և ագրարային համալսարաններ
● Ալտե համալսարան
● Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարան
● Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարան
● Ավիացիոն համալսարան
● Սևծովյան միջազգային համալսարան – IBSU
● Եվրոպական համալսարան
● Կովկասի միջազգային համալսարան – CIU
● Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարան
● Սուխումիի պետական ​​համալսարան

Ուշագրավ է ԹՊԲՀ-ի ուսանողների քայլը: Նրանք հրապարակային երդվել են, որ չեն թողնի, նոր իրենց երբևէ անվանեն Ռուսաստանի բժիշկ։

«Մենք երդվում ենք, որ պաշտպանելու ենք մեր հայրենակիցների առողջությունը մեր կարողություններին և հմտություններին համապատասխան։ Երդվում ենք, որ ամեն գնով պահելու ենք մեր պապերի արյունով նվաճած ազատությունը։ Երդվում ենք, որ մեր կյանքի գնով կպաշտպանենք հայրենիքն ու նրա արժեքները։

Մենք երդվում ենք, որ մեր սպիտակ խալաթները չենք համադրելու ռուսական սապոգի հետ։ Երդվում ենք, որ մեզ երբեք ռուս բժիշկ չեն կոչի։  Երդվում ենք, որ անպայման սպիտակ խալաթներով կգնանք դեպի Եվրոպա»։

Դասադուլին են միացել նաև Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարանի ուսանողները, վերջիններս հանդես են եկել հայտարարությամբ՝

«Հայտարարություն

Երկուշաբթի՝ ժամը 12-ին, դասախոսությունների փոխարեն հավաքվենք համալսարանի բակում ու միասին ներկայացնենք մեր դիրքորոշումը՝ «Այո՛ Եվրոպային», «Ո՛չ ռուսական օրենքին»։
Չենք կարող հանգիստ նայել պետության սահմանադրական շրջանակներից դուրս գալուն, խաղաղ ցույցերը ճնշելուն, բիրտ մեթոդներով ուղղումներին և սպառնալիքներին փոխարինող կոչերին: Սամցխե-Ջավախեթիի պետական ​​համալսարանի ուսանողները միանում են վրաց ժողովրդի բողոքին և հայտարարում, որ դասադուլի իրավունքի շրջանակներում լսարաններում դասախոսությունների չենք գնալու», – նշվում է հայտարարության մեջ։

Հազարավոր ուսանողներ են միացել դասադուլին, ցանկն անընդհատ թարմացվում է և համալսարանների թիվն ավելանում է: