Արտասահմանում դպրոցական կրթություն ստացած Վրաստանի աշակերտներին, ովքեր հայրենիք են վերադարձել, այս օրերին ամենաշատն անհանգստացնող թեման դպրոցի ներքին քննություններն են։ Հնարավոր է աշակերտներն ամփոփիչ առաջադրանքեր հանձնեն: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից հայտնում են, որ դպրոցներն իրենք են որոշվում, թե ինչպես վարվեն:
Այն անձը, ով ընդհանուր կրթությունը ստացել է արտասահմանում և չի կարողանում հաստատել այդ փաստը տարեկան գնահատական ստանալու համար պետք է՝
1․ Պետք է վերականգնի աշակերտի կարգավիճակը:
2․ 2019-2020 ուսումնական տարվա ավարտին, հեռավար ձևով, ըստ անհատական ուսումնական ծրագրի, աշակերտը պետք է անցնի ազգային ուսումնական ծրագրով սահմանված համապատասխան դասարանի առարկաները:
3․ Դպրոցի տնօրինության կողմից մինչև 2020 թ. հունիսի 19-ը տրվում է երկու ամփոփիչ-համալրող առաջադրանք և այդ վերջնական ամփոփիչ առաջադրանքների հիման վրա էլ աշակերտը գնահատվում է։ Դպրոցը պարտավոր է նախօրոք տեղեկացնել աշակերտներին (կախված իրավիճակից, աշակերտի հետ համաձայնեցված ձևով) ամփոփիչ առաջադրանքների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում նրանց հետ խորհրդակցություն անցկացնի։
4․ Աշակերտի 2019-2020 թվականի ուսումնական տարվա տարեկան միավորը համարվում է ամփոփիչ-համալրող առաջադրանքի միջին թվաբանական միավորը։
Այն աշակերտները, որոնց հիմա տեղեկացրել են քննություն հանձնելու մասին, ունեն և՛ գնահատականների թերթիկ, և՛ հավաստագիր, այսինքն՝ նրանք լրիվությամբ հաստատում են իրենց ստացած կրթությունը, և ըստ նախարարության Jnews-ին տրված տեղեկության նրանք կարող են նաև քննություն չտալ։
Այս մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմեցինք Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանին։
«Նախարարությունը հիմա դպրոցներին առավելություն է տվել, և դպրոցներում է որոշվում, թե ինչպես վարվել: Դպրոցն անահատական մոտեցում ունի յուրաքնաչյուր աշակերտի, կապ չունի կրթությունը հաստատող փաստաթուղթ ունի, թե՝ ոչ, կամ ինչ ծրագրի է մասնակցել։ Այդ ժամանակ աշակերտին հանձնվում է կոմպլեքսային առաջադրանք, և ըստ օրենքի այդ ամենի իրավունքը դպրոցն ունի»,- ասաց Թերեզա Չիվչյանը։