1+4 ծրագրի շրջանավարտների համար ներկայացվեցին պետական գործակալություններում պրակտիկայի ծրագրերի գնահատման և «էթնիկ փոքրամասնությունների միջև բարձրագույն և մասնագիտական կրթության մատչելիության աջակցության» ծրագրի արդյունքները։ Ինչպես նաև մատնանշել են ծրագրի ձեռքբերումները, մարտահրավերներն ու սահմանվել դրանք ուղղելու ճանապարհները։
Ներկայացման բացումն արել է Պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, որը կազմակերպել էր Հաշտեցման և քաղաքական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը:
«Կարող ենք եզրակացնել, որ մեր քաղաքացիները, էթնիկ որ փոքրամասնության ներկայացուցիչ էլ, որ լինեն, ուզում են կրթությունը շարունակել իրենց հայրենիքում, այստեղ տեղավորվել աշխատանքի և ապրել, ինչը շատ բնական է։ Պետության համար շատ կարևոր է, որ մեր ռեսուրսները ուրիշ երկրներում չօգտագործվեն։ Դրա համար էլ, մեր խնդիրն է, որ այս ծրագիրը շարունակենք և բարելավենք։ Սրանում կօգտագործենք այն ուսումնասիրության արդյունքները, որոնք կպարզաբանվեն որպես դրական կողմեր, ինչպես նաև գոյություն ունեցող մարտահրավերները։ Մենք՝ ինքներս առաջին հերթին պետք է լինենք ինքնաքննադատներ։ Տեսնենք, թե ինչն է աշխատում, և ինչը՝ ոչ, որ մեր քաղաքականության իրագործման հաջորդ փուլում լինենք արդյունավետ», – հայտարարել է Ցիխելաշվիլին։
Ավելի ուշ պետական նախարարն իր տեղակալի՝ Լիա Գիգաուրիի հետ միասին, «Էթնիկ փոքրամասնությունների միջև բարձրագույն և մասնագիտական կրթության հասանելիության աջակցության» ծրագրի մասնակից երիտասարդներին է փոխանցել վկայագրեր և սիմվոլիկ նվերներ։
Ծրագրի աջակիցներն ու միջոցառման կազմակերպիչներն են նաև ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի (UNAG) «Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման աջակից» ծրագիրը (PITA)-ն։
Մեկնարկել է «1+4» նախագծի ուսանողների ստաժավորման ծրագիրը
Կրթական 1+4 ծրագիր. Աշխատանքի տեղավորման երաշխիք, թե՞ պարզապես կրթություն