Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում մայիսի 12-ից 13-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում մայիսի 12-ից 13-ը սպասվում է կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ՝ ուժգին քամի, հնարավոր է նաև կարկուտ։
Սպասվող հորդառատ տեղումների պատճառով հնարավոր է Վրաստանի գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրանա, հեղեղումներ լինեն, ինչպես նաև լեռնային շրջաններում սողանքներ։