Վրաստանի ողջ տարածքում վատ եղանակը կշարունակվի նաև հանգստյան օրերին՝ մարտի 12-13-ը։

Այսօր՝ մարտի 11-ին, շրջանների զգալի մասում ամբողջ օրը ձյուն է տեղում։ Օդի ջերմաստիճանը կլինի +1 աստիճան: Քամու արագությունը վայրկյանում կազմում է 8-ից 13 մետր:

Շաբաթ օրը գիշերը ձյուն կտեղա։ Ջերմաստիճանը կնվազի մինչև 0 աստիճան, քամու ուժգնությունը՝ 17-22 մ/վրկ։ Ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +5 աստիճան:

Կիրակի գիշերը Վրաստանում կցրտի: Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -3 երեք աստիճան, իսկ ցերեկը կբարձրանա մինչև +4 աստիճան։ Կիրակի օրը օդերևութաբանները նույնպես ձյուն են կանխատեսում։ Քամու արագությունը կլինի 10-15 մ/վրկ։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր, որ սպասվող տեղումները կարող են հանգեցնել սողանքային գործընթացների ուժեղացման և ձնահոսքի։ Վատ եղանակի պատճառով Վրաստանի ավտոճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել։