Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի տարածքում ապրիլի 8-ին սպասվում է անձրև, գիշերը բարձրլեռնային շրջաններում հնարավոր է ձյուն տեղա, տեղ-տեղ՝ առատ։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցերեկն ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ:
«Սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերի վրա կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում», – նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։