Նոյեմբերի 13-ին Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 14-ին Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևոտ եղանակ։ Նոյեմբերի 15-ին կրկին առանց տեղումների եղանակ կլինի,- փոխանցում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թբիլիսիում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +19, +21 աստիճան։
Քարթլիում նոյեմբերի 13-ին կդիտվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 14-ին ցերեկը տեղ-տեղ կդիտվի անձրև։ Նոյեմբերի 15-ին կրկին առանց տեղումների եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում նոյեմբերի 13-ին կդիտվի համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 14-ին ցերեկը տեղ-տեղ կդիտվի անձրև։ Նոյեմբերի 15-ին կրկին առանց տեղումների եղանակ կլինի, օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան: