Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում սեպտեմբերի 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և կայծակ, արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, իսկ սեպտեմբերի 15-ին հիմնականում առանց տեղումների եղանակ կլինի։
Սեպտեմբերի 13-14-ին Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև, իսկ սեպտեմբերի 15-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը սպասվում է +24, +26 աստիճան։
Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Փոթի) սեպտեմբերի 13-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, 14-15-ին օրը հիմնականում առանց տեղումների կլինի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութաիսի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) սեպտեմբերի 13-ին կդիտվի կարճատև անձրև՝ զուգորդվելով կայծակով, սեպտեմբերի 14-15-ը կդիտվի հիմնականում առանց անձրևի եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) սեպտեմբերի 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-ին կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +21, +23 աստիճան:
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) սեպտեմբերի 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ, 15-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +17, +19 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) սեպտեմբերի 13-ին հնարավոր է կարճատև անձրև և կայծակ, 14-15-ը կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) սեպտեմբերի 13-ին կդիտվի կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ, 14-15-ին օրը առավելապես առանց տեղումների կլինի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24, +26 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) սեպտեմբերի 13-14-ին սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ սեպտեմբերի 15-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) սեպտեմբերի 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, որը կուղեկցվի կայծակով, իսկ սեպտեմբերի 15-ին կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16, +18 աստիճան։