Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը հրապարակել է նոյեմբերի 1-4-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին տեղեկատվություն:
Ըստ գերատեսչության՝ նոյեմբերի 1-2-ը Վրաստանում կշարունակվի տաք եղանակ, հիմնականում տեղումներ չեն սպասվում, իսկ նոյեմբերի 3-ից տեղումներ կլինեն, իսկ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։
Նոյեմբերի 1-2-ը ցածրադիր վայրերում և հարթավայրերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +18, +23 աստիճան, իսկ նոյեմբերի 3-4-ն ավելի ցուրտ եղանակ է սպասվում։
«Նոյեմբերի 1-3-ը Թբիլիսիում տեղումներ չեն լինի: Նոյեմբերի 3-4-ն ուժեղ քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Նոյեմբերի 1-3-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +18, +20 աստիճան, նոյեմբերի 4-ին համեմատաբար ցուրտ եղանակ է սպավում, հնարավոր է թեթև անձրև:
Արևելյան Վրաստանի բարձրադիր գոտիներում (Ախալքալաք, Ցալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 1-2-ը սպասվում է անբարենպաստ եղանակ, նոյեմբերի 3-4-ը սպասվում է ձյուն, իսկ քամին կփչի արևմտյան ուղղությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը, ցերեկային ժամերին սպասվում է +8, +13 աստիճան, նոյեմբերի 4-ին օդի ջերմաստիճանը կնվազի:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) նոյեմբերի 1-2-ը սպասվում է վատ եղանակ, իսկ նոյեմբերի 3-4-ը սպասվում է անձրև և ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը, ցերեկային ժամերին սպասվում է +13, +18 աստիճան, իսկ նոյեմբերի 4-ին օդի ջերմաստիճանը կնվազի: