Ախալքալաքում նշեցին Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը, հարգելով Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը, ծաղիկներ խոնարհեցին Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանին։ Արդեն երրորդ տարին է, Ախալքալաքում, տոնը նշում են առանց վետերանների, քանի որ նրանից ոչ մեկն այլևս կենդանի չէ։

9 maja1

Երեկ՝ մայիսի 9-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ հավաքված սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցները, ղեկավարներն ու շարքային քաղաքացիները ծաղիկներով ուղղվեցին դեպի Խորհրդային Միության հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանը, որը գտնվում է քաղաքի հագուստի տոնավաճառի հրապարակում:

nkarՆկարը Jnews-ի արխիվից, 2015 թիվ

Վանցյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, սակրեբուլոյի պատգամավորներ և ՏԻՄ այլ ներկայացուցիչներ։

vet2016 Նկարը Jnews-ի արխիվից, 2016 թիվ

Արդեն երրորդ տարին է Ախալքալաքի մունիցիպալիտետում Հաղթանակի տոնը նշվում է առանց վետերանների։ Վերջին անգամ Հայրենական մեծ պատերազմի վետերանները Վանցյանի հուշարձանին այցելել են 2020 թվականին։ Այդ ժամանակ մունիցիպալիտետում դեռ ողջ էին 4 վետերան։

9 maja

veterani Նկարը Jnews-ի արխիվից, 2018 թիվ

«Այս պատերազմի ժամանակ մեր տարածաշրջանից շատերը զոհվեցին, ցավոք մեր մունիցիպալիտետում այդ պատերազմին մասնակից վետերաններն այլևս ողջ չեն, մենք խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր կռվել են։ Խաղաղություն եմ մաղթում ողջ աշխարհին։ Պատերազմը չարիք է: Ցավոք սրտի, մենք կորցրինք Շուշին, բայց, ինչպես գիտեք, այս օրը նշվում էր որպես Շուշիի ազատագրման օր, սա չպետք է մոռանալ, դա հաղթանակ էր, շատերը կռվեցին ու զոհվեցին, Հայաստանից մեր հայրենակիցները, ՀՀ քաղաքացիներ, մեր շրջանից էլ կային: Հավերժ հիշատակ նրանց»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

besmertni polkՆկարը Jnews-ի արխիվից, 2019 թիվ

Նկարը Jnews-ի արխիվից, 2018 թիվ

Նկարը Jnews-ի արխիվից, 2015 թիվ