Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի բնակչի խոտի դեզն այրվել է, որտեղ եղել է շուրջ 250 տուկ:
Ըստ հարևանների, հրդեհի պատճառը գյուղի երեխաների կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է հանդիսացել:
Հրդեհը տեղայնացնելու նպատակով դեպքի վայրում աշխատել է Ախալքալաքի մունիցիպալիտետի հրշեջ բրիգադը: Դեպքի վայրում նաև ներկա են եղել ոստիկանության աշխատակիցները, բայց դեզի տերերը չեն պնդում, որ փնտրեն մեղավորներին: