Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունման դեմ բողոքի ցույցերը։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ:

Սփրեյը ցողվել է նաև Ռուսթավելի պողոտայում։ Լրատվամիջոցները հայտնում են նաև ռետինե փամփուշտների կիրառման մասին։ Մինչ այս ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ անվտանգության բոլոր ուժերը լքել են խորհրդարանի շենքի հարակից տարածքը։

Ոստիկանությունը հաստատել է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։ Ըստ իշխանությունների, պղպեղի սփրեյի և ջրցան մեքենաներ են կիրառվել, քանի որ «այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը լքեցին խորհրդարանի շրջակայքը, հանրահավաքի մասնակիցները ագրեսիվ դարձան և փորձեցին վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դռները»:

Ապրիլի 9-ի փողոցում բարիկադներ են հրկիզվել։

«Հեռացե՛ք խորհրդարանի դռների մոտից, հիմա ներսում ոչինչ չի կատարվում… Այս դուռը ոչինչ չի լուծի, բացի գազի կիրառումից և բռնությունից, մեզ պետք չէ հրահրել…»,- արտահերթ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Այս թեմայով կարդացեք նաև՝