Այսօր՝ ապրիլի 30-ին, ի պատասխան «Վրացական երազանք» կուսակցության կողմից իրականացրած երեկվա «Գործակալների օրենքի» աջակցության հանրահավաքի, քաղաքացիական հասարակությունը կրկին անգամ դուրս է եկել փողոց, արտահայտելու իր բողոքը: Ուսանողներն առանձին խմբով երթ սկսեցին, որը ժամը 19:00-ին միացավ խորհրդարանի դիմաց տեղի ունեցող գլխավոր ակցիային:

Ուսանողների երթը սկիզբ առավ Իլիայի պետական համալսարանի դիմացից, ԹՊՀ-ի առաջին մասնաշենքից։ Երթին միացան ԹՊՀ-ի և այլ համալսարանի ուսանողներ, ովքեր քայլերթով միացան գլխավոր ակցիային: Նրանք ամբողջ ճանապարհին ծածանում էին Վրաստանի և ԵՄ դրոշները, կոչ անում մարդկանց միանալ իրենց, ինչպես նաև պաստառներ էին պարզել տարբեր գրություններով.

«Վաղը միջանկյալ քննության եմ, բայց այսօր երկիրը վերջնական քննության է մասնակցում», «Հավատա ինձ, եվրոն ավելի լավն է դարձնում», «Ոչ ռուսական օրենքին», «Ոչ մի դեպքում քայլ դեպի հետ»:

akcia 4

akcia 5

akcia 6

akcia 1

Ուսանողները քայլերթի ժամանակ վանկարկում էին. «Ո՞վ ենք մենք»

«Ուսանողներ»

«Ի՞նչ ենք ուզում»

«Եվրոպա»

akcia 3

Վրաստանի համալսարանի ուսանող Մարիամ Լողվան մեկնաբանում է. «Մենք չպետք է թողնենք, որ մեզ խանգարեն եվրոինտեգրման ճանապարհին և փորձեն նմանեցնել ազատությունից և ցիվիլիզացիայից հեռու Ռուսաստանին։ Որպես ուսանողներ և երիտասարդներ մեր պարտքն է այսօր կանգնել մեր համաքաղաքացիների կողքին, ովքեր բողոքարկում են կառավարության ռուսամետ քայլերն ու հայտարարությունները, մենք պետք է հստակ ընդգծենք մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ»։

akcia 8

akcia 9

akcia 7

akcia 10

Ուսանողների երթին միացան նաև դասախոսներ, ովքեր ևս իրենց պարտքն են համարում կանգնել իրենց ուսանողների կողքին և աջակցել նրանց:

ԹՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Թամարա Ալեքսիձեն, ով միջազգային իրավագիտություն է դասավանդում, նշեց որ այսօր այստեղ է այն պատճառով, որ այլ տեղ չէր կարող լինե,լ երբ իր երկիրն այսպիսի պատմական փուլ է ապրում:

«Այսօր ես այստեղ եմ, որովհետև որոշվում է մեր բոլորի ճակատագիրը, այստեղ ազատ մարդկանց հավաք է, և այստեղ՝ իմ, ուրիշների և մեր վարչապետի ուսանողներն են հավաքված։ Հիմարություն է դեմ կանգնել այսպիսի մեծ ուժի դեմ, հատկապես երբ դու սխալ ես, այն ինչ երեկ տեսանք, դա պարզապես սրտացավություն առաջացրեց ինձ մոտ և ես մտածում էի, արդյոք այսքան մարդ ցանկանում է ստրկության մեջ ապրել, ես ազատություն եմ ցանկանում մեզ բոլորիս և այդ մարդկանց ևս»:

akcia 11

akcia 12

Այս պահին իրավիճակը լարված է: Խորհրդարանի մոտ «Գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանների կողմից հատուկ միջոցների/սփրեյի և ուժի կիրառումից հետո մի քանի մարդ վիրավորվել է։

Այս պահին վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ։

Վիրավորների թվում է «Ազգային շարժման» պատգամավոր Անի Ցիտլիձեն, ում աչքերին պղպեղ են ցողել։ Նրան բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության բրիգադը։

Վիրավորվել են նաև լրագրողներ, դասախոսներ և երիտասարդներ:

Ցուցարարների դեմ կիրառվում է նաև ջրցան մեքենա:

akcia 13

800