Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դարավոր բարիդրացիական հարաբերությունները և հույս հայտնել, որ ապագա համագործակցությունն այս ոգով կշարունակվի։
Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ, և պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնելու երկկողմ կապերը։