Թբիլիսիիում ծեծկռտուքի ժամանակ սպանվել է մի երիտասարդ տղամարդ: Այս մասին «Новости-Грузия»-ի գործակալությանը հաղորդել են Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությանից:
Սպանությունը տեղի է ունեցել Քարթվելիշվիլի փողոցում: ԶԼՄ-ների տեղեկության համաձայն, 35-ամյա տղամարդը կռվել է իր ընկերոջ հետ: Սրան նախորդել էր բանավեճ:
Կռվի ժամանակ տղամարդուն հարվածել են անհայտ առարկայով, ինչի արդյունքում նա տեղում մահացել է:
Վնասվածք է ստացել նաև նրա ծանոթը: Ներկա պահին նա տեղափոխվել է հիվանդանոց:
Սպանության մեջ մեղադրվողը դեռ չի ձերբակալվել: Միևնույն ժամանակ, հիվանդանոցում է նաև կռվի երկրորդ մասնակիցը, ով գտնվում է ոստիկանության հսկողության տակ: ՆԳՆ-ն չի բացառում, որ սպանության մեջ մեղադրանք ներկայացնեն նրան:
Քրեական գործը հարուցվել է «կանխամտածված սպանություն» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ յոթից մինչ 15 տարի ժամկետով: