Այսօր, դեկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ից, կգործարկվի www.vali.ge կայքը, որում կլինի բոլոր այն մարդկանց բազան, որոնց վարկերը կմարվեն:
Այսօր, ժամը 18:00-ից հետո, մարդիկ կկարողանան ստուգել` արդյո՞ք նրանք ներառված են այն անձանց ցուցակում, որոնց պարտքերը զրոյացվելու են:
Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, մինչեւ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ 600 հազար քաղաքացիներ, ովքեր բանկերի այսպես կոչված «սեւ ցուցակներում» են՝ դուրս կգան այդտեղից եւ դրա համար անհրաժեշտ գումարը՝ 1.5 միլիարդ լարին, կվճարի Բիձինա Իվանիշվիլու «Քարթու» հիմնադրամը:
Այն մարդկանց պարտքերը կմարվեն, որոնց՝ 1. Յուրաքանչյուր ֆինանսական ընկերությունում հիմնական պարտքի գումարը չի գերազանցում 2 հազար լարին, չնայած հնարավոր է, որ դրանք լինեն մի քանի պարտքեր, որոնց գումարը շատ ավելի է, քան 2 հազար լարին: 2. Պարտքը չպետք է վճարված լինի առնվազն նախորդ մեկ տարվա համար:
Վարկերը չեն մարվի՝ 1. «Vivus» միկրոֆինանսական կազմակերպության հաճախորդների, քանի որ այդ ընկերությունը համաձայն չէ մարել պարտքերը, 2. Ում պարտքի հիմնական գումարը գերազանցում է 2 հազ. լարին: