Ապրիլյան օրերը հագեցած էին «Վաչիան» պարային համույթի սաների համար։ Գյումրի-Երևան այս քաղաքներում սաները անցկացրեցին հիշարժան օրեր։ Ապրիլի 27-ին մեկնեցին Գյումրի, որտեղ օրը հագեցած էր մշակութային իրադարձություններով:

Առաջին օրվա ընթացքում հանդես եկան ոչ մրցութային «Բարեկամության կամուրջ» փառատոնի շրջանակներում, երկրորդ օրը «Համար 7» փառատոնում արժանացան երկրորդ պատվավոր հորիզոնականին և Գյումրի քաղաքում պարեցին քաղաքացու օրվան նվիրված համերգին։ Տարբեր մշակութային կոլեկտիվներ և ջերմ ընդունելություն։ Հագեցած մշակութային օրը լեցուն էր նաև հաճելի ժամանցով արվեստների և արհեստների քաղաքում։

vachian_hamuyt

Պարուսույցը նշում է․ «Նման հագեցած օրեր վաղուց չէինք ապրել, երբ սաներս մի քանի համերգով ելույթ ունեցան և հրաշալի ներկայացան մեկ օրում թե փառատոնի շրջանակներում, թե համերգային միջոցառումներում, գոհ էր նաև հանդիսատեսը»։

Հաջորդ օրը ապրիլի 28-ին մեկնեցին Երևան, որտեղ հանդես եկան Միջազգային փառատոնի շրջանակներում, այս անգամ փառատոնը մրցութային չէր, բայց սաները արժանացան անհատական դիպլոմների և մրցանակների, իսկ պարուսույց՝ Նասլետ Քեյանը, իր տարիներով կատարած աշխատանքի համար Կատարաողական արվեստների միջազգային ասոցացիայի կողմից արժանացավ Տիգրան Մեծ պատվավոր մեդալին։

Նասլետ Քեյանը գոհ է, ասում է երեխաները շատ լավ են ելույթ ունեցել։

«Այս ամենն ավելի է պարտավորեցնում և հաճելի է, երբ նման կարևորագույն օղակների կողմից գնահատվում ես և հնարավորություն ստանում ևս մեկ անգամ հայտնելու աշխարհին, որ Վրաստանի շրջանում կա մի փոքրիկ գյուղ՝ Վաչիան անունով»,
Նշենք, որ «Վաչիան» պարային համույթը ձևավորվել է 2008 թվականին:

vachain_medal