Հոկտեմբերի 20-ին Վրաստանի ներքին գործերի փոխնախարարն Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում մասնակցել է ոստիկանության նոր շենքի բացման արարողությանը:
Ինչպես հայտնում է ՆԳՆ-ը՝ փոխնախարար Գիորգի Բութխուզը ծանոթացել է ոստիկանության նոր շենքի հարմարություններին և շնորհավորել աշխատակիցներին՝ ժամանակակից չափանիշներին համապատասխանող ոստիկանության շենքում իրենց գործունեությունը շարունակելու առթիվ։
«Ժամանակակից ստանդարտներով նորակառույց շենքը հագեցած է նորագույն սարքավորումներով։ Շենքն ունի աշխատատեղ՝ հետախույզների ու քննիչների համար, սենյակներ հարցաքննության, նույնականացման և ապացույցների պահպանման համար, նաև` աշխատակիցների համար նախատեսված հանգստի սենյակ ու մարզասրահ։ Շենքը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող հաշմանդամների համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Վաչիանի բաժնում աշխատող իրավապահները կսպասարկեն Ախալքալաքի մունիցիպալիտետի 19 գյուղի և մոտ 11 հազար քաղաքացու։