Այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 15:00-ի սահմաններում Վաչիան գյուղում պտտահողմը (տորնադո) քանդել է գյուղի բազմաթիվ տների տանիքներ։

Վատ եղանակն Ախալքալաքի մունիցիպալիտետում տիրում է մեկ ամսից ավելի, հեղեղումները, կարկուտը հերթով վնաս են պատճառում շրջանի տարբեր գյուղերին։ Ահա և այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիան գյուղում ժամը 14:00-15:30-ն ընկած ժամանակահատվածում ուժգին կարկուտ ու քամի է սկսվել, որը վերածվել է տորնադոյի և տարել գյուղի բազմաթիվ տների տանիքներ։

tun,pogac krish Լյովա Ալեքյանի տան տանիքն ամբողջությամբ քշել է

«Ուժեղ քամի սկսվեց, փոթորիկ: Քամու ուժգնությունն այնպիսին էր, որ համարյա բոլորիս բարձրացրեց, նույնիսկ մենք կադրեր ունենք, տեսանկարահանել ենք»,- ասում է Վաչիան գյուղի բնակիչ Կալեփսի Ղազարյանը։

vnas,kargut,vachian

Գյուղի բնակիչները գնահատում են վնասը, որը վատ եղանակային պայմանների արդյունք է:

«Այդ ամենը տևեց ավելի քան մեկ ժամ: Տանիքները քշեց, դրանք օդում կտոր-կտոր սավառնում էին: Սկզբում քամին ուժեղ էր, հետո քամին գնաց հակառակ ուղղությամբ, սկսեց անձրև ու կարկուտ տեղալ: Առայժմ մենք հստակ չգիտենք, թե ովքեր են տուժել, բայց տուժել են գրեթե բոլորը՝ մոտ 20 տուն։ Քամին քիչ էր, հիմա էլ կարկուտը խափանեց լավ բերք ստանալու մեր ամբողջ հույսը: Տներ կան, որոնց տանիքները քամին ամբողջությամբ քշել է»,- ասում է Վաչիանի մեկ այլ բնակիչ։

krish,qami Ղազարյանների տունը

Սկզբում մարդիկ մտածել են, որ հրդեհ է, քանի որ տորնադոն տարբեր իրերի հետ մեկտեղ օդ է բարձրացրել հողը և խիտ ծխի տպավորություն է ստեղծվել։

«Մենք հուղարկավորության էինք, տեսնենք կրակի նման մի բան է, մոտենալուն պես տեանք, սա ուրիշ բան է: Ավելի ու ավելի էր մոտենում՝ տանելով տանիքները: Ամեն ինչ երկայնքով ցաքուցրիվ էր անում: Մոտ 15-20 րոպե տևեց։ Ավելի վատացավ, երբ կարկուտը սկսվեց: Մարդկանց վերանորոգումը փչացավ անձրեւի ու կարկուտի պատճառով: Բերքի մասին խոսք անգամ չկա: Կարկուտն էլ ավելի երկար տեւեց»,- ասում է Սամվել Պալոյանը։

krish Հովսեփ Աղաջանյանի տունը

kargut

Վաչիանի բնակիչներն իրենց զգացին կարծես սարսափ ֆիլմում:

«Ասես քամի էր, ապա դա շատ մեղմ է ասված, դա տորնադո էր, ինչպես ֆիլմերում: Նման բան չէինք տեսել: Մարդկային զոհեր չունենք, բայց գյուղի տանիքները փլվել են: 20-ից ավելի տուն է վնասվել։ Մենք արդեն կապվել ենք Ախալքալաքի քաղաքապետարանի հետ, գալիս են գնահատելու վնասը։ Նրանք արդեն ճանապարհին են»,- ասաց Վաչիան գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Ֆեդոր Թորոսյանը։

kargut2

Քաղաքապետարանից ժամանեցին տարերային աղետի վայր:

«Անզեն աչքով տեսնում ենք, որ վնասը շատ մեծ է: Լավ է, որ մարդկային կուրուստներ չունենք, մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել: Տեսնենք, թե ինչ կլինի։ Մեր տեղեկություններով՝ 20 տուն վնասվել է, 7 տուն մեծ վնաս է կրել, մնացածը՝ մասամբ են վնասվել։ Ցավոք սրտի, մենք 100 տոկոս փոխհատուցման հնարավորություն չունենք, ինչով կկարողանանք կօգնենք»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Ինչ վերաբերում է բերքի վնասին, ապա մունիցիապլիտետը չի կարող փոխհատուցել այն։ Մնացած վնասը գնահատելու համար կաշխատի հատուկ հանձնաժողով։

vachian kargut,vnasvac tun

Այս պահին գյուղում հոսանք չկա, էլեկտրամատակարարումը կվերականգնվի կա՛մ այսօր շատ ուշ ժամի, կա՛մ վաղը։

Дизайн без названия - 1