Ապրիլի 22-ին՝ Մեդիա զարգացման հիմնադրամը (MDF) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Ախալքալաքում անցկացրեց «Ես և Եվրոպան» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը։ Վրաստանից չորս պատմություններ միավորում են բազմերանգությունը, ազատությունը, հավասարությունը, ժողովրդավարությունը: Ֆիլմի դիտումից հետո քննարկմանը մասնակցեց սցենարիստ Քեթի Դևդարիանին։

6

Devdariani

Գիորգի Քվելիձեի վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է Եվրամիության աջակցությամբ, միավորում է չորս պատմություն, որոնք նկարահանվել են Վրաստանի 4 շրջաններում՝ Կախեթում, Ռարճա-Լեչխումում, Գուրիայում և Իմերեթում, և պատմում է Վրաստանի և Եվրոպայի ընդհանուր արժեքների՝ բազմազանության, հավասարության, ազատության և ժողովրդավարության մասին։

«Այս պահին ֆիլմի ցուցադրության համար եկել ենք Ախալքալաք, ցուցադրությունից հետո տեղի կունենա բանավեճ։ Շատ շնորհակալ ենք, որ այսքան երիտասարդ է հետաքրքրվել ֆիլմով և այսօր եկել։ Ֆիլմի ցուցադրություն-քննկարում կանցկացվի նաև Թբիլիսիում և Վրաստանի 8 շրջաններում»,- ասաց Մեդիայի զարգացման հիմնադրամի հիմնադիր-տնօրենի տեղակալ Մակո Ճիլաշվիլին:

5

Իրակլին, ով հովիվ և խոհարար է Կախեթիի Ուդաբնո գյուղում, պատմում է, թե ինչպես կարող է բազմազան համայնքը հարստացնել մեր կյանքը:

Ռաճաից Թենգիզը՝ ռադիոընդունիչների իր հավաքածուով, խոսում է սահմաններից դուրս հաղորդակցության կարևորության մասին:

3

Գուրիայում կհանդիպեք Լանչխութի աղջիկների ֆուտբոլային ակումբին, որը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կարողացավ ձեռք բերել Եվրոպայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ինչը կոտրում է շատ կարծրատիպեր։

Իմերեթում կհանդիպեք ակտիվ քաղաքացիների՝ Ակակիին և Լեոնորին, ովքեր երիտասարդների հետ միասին աշխատում են մեր հասարակության մեջ «կանաչ» ապրելակերպ հաստատելու և ավելի լավ ապագա ստեղծելու համար:

4

«Ես և Եվրոպան» տեղեկատվական արշավի շրջանակներում Մեդիայի զարգացման հիմնադրամը (MDF) կանցկացնի նշված ֆիլմի ցուցադրություն-քննարկում Թբիլիսիում և Վրաստանի 8 շրջաններում (մարտ-հոկտեմբեր)՝ Կախեթի (Ղվարելի), Սամցխե Ջավախեթի (Ախալցիխե, Ախալքալաք), Քվեմո Քարթլի (Մառնեուլի), Իմերեթի (Քութաիսի), Աջարիա (Բաթումի, Խուլո), Գուրիա (Լանչխութի) և Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան (Ամբրոլաուրի):

2

Բացի այդ, նախագծի շրջանակներում Մեդիայի զարգացման հիմնադրամը կհայտարարի բլոգ/վլոգի մրցույթ, որի հաղթողները հուլիսի 11-ին կմեկնեն մեդիագրագիտության ամառային ճամբար։ Քննարկման ամենաակտիվ երիտասարդներից նույնպես կընտրվեն ճամբարի մասնակիցներ։

Ամառային 4-օրյա ճամբարի մասնակիցները կանցնեն իսպանական և վրացական փաստերի ստուգման կազմակերպությունների՝ «Մալդիտա» և «Առասպելների դետեկտոր» մեդիա և տեղեկատվական գրագիտության համատեղ ինտենսիվ դասընթացներ, ինչպես նաև կծանոթանան ապատեղեկատվության դեմ պայքարում Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների Ռազմավարական հաղորդակցության փորձին և նրանց առաջատար նախագծին՝ EUvsDesinformation։

7

Մեդիայի զարգացման հիմնադրամը (MDF)

Մեդիայի զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին և այսօր այն առաջատար տեղական կազմակերպություն է ապատեղեկատվության հետազոտության, մեդիա մոնիտորինգի և մեդիա գրագիտության ոլորտում:

1

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և Բրյուսելում աշխատող Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչական կառույցն է, որը կարևոր դեր է խաղում երկրում Եվրամիության և նրա քաղաքացիների ներկայացուցչության գործում, կապեր և գործընկերային հարաբերություններ կառուցելու հարցում: Ներկայացուցչության դերն է Վրաստանում ներկայացնել Եվրամիությունը, խթանել Եվրամիության արժեքները և ամրապնդել Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները։