Մարտի սկզբին Ախալքալաքում էտել ու հատել են ծառերը՝ խոստանալով, որ շուտով նոր բույսեր կտնկեն։ Ախալքալաքի Ազատություն փողոցի ծառերը հատվել են 2022 թվականին՝ կենտրոնի վերականգնման ժամանակ, սակայն նոր ծառեր տնկելու համար մայթերին տեղերը թողնվել են։
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը մեկնաբանեց, որ առաջիկա օրերին գնալու է բույսեր գնելու: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ քանի բույս է ձեռք բերվելու և որոնք՝ դա կախված կլինի դրանց արժեքից։
«Վաղը կամ մյուս օրը կգնամ, իրենց հետ պայմանագիր կկնքեմ, կպայմանավորվեմ գնի համար: 10 000 լարի գումար ունենք, պետք է տեղավորվենք այս սահմաններում: Տեսնենք, որոնք են ցրտադիմացկուն, իսկ որոնք՝ ոչ, ըստ այդմ կընտնենք: Ինչքան էժանով նրանք համաձանեն, այնքան ավելի շատ բույս կգնենք: Կան բույսեր 400, 500 լարի արժեն»,- մեկնաբանեց Ռստակյանը։
Բույսերը, նրա խոսքով, նախատեսվում է տնկել գլխավոր փողոցում, որտեղ նախկինում «Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրով վերականգնողական աշխատանքներ են իրականացվել, իսկ մայթերին մնացել են տնկման համար հատուկ տեղեր։
«Կենտրոնում 18 հատուկ տեղ է հատկացվել: Մնացածը կտնկենք զբոսայգում կամ մեկ այլ տեղ»,- մեկնաբանեց Ռստակյանը։