Ախալքալաքի Քվարշա գյուղում գրեթե մեկ դար է, ինչ ոչ ոք չի ապրում, սակայն անցյալի բուռն կյանքի մասին են վկայում Սուրբ Գեորգի խարխուլ եկեղեցին, տարբեր նշանակության քարերը և տեղանքի աննկարագրելի գեղեցկությունը։ Վայրը, ըստ մասնագետների, ակտիվ զբոսաշրջային կենտրոն դառնալու ներուժ ունի։

Քվարշա գյուղի Սուրբ Գեորգի միջնադարյան եկեղեցին Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան է։ Գեղատեսիլ վայր կարելի է այցելել Չունչխա գյուղով կամ Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղի կողմից։

kkvarsha

Այս վայրում մնացել են գյուղի ավերակները։ Քվարշա գյուղի եկեղեցին համեմատաբար ավելի լավ է պահպանվել, քան մյուս շինությունները, սակայն այն նույնպես ավերված է։ Շրջակայքում պահպանվել են քարե պարիսպների մնացորդներ, տների ավերակներ, ինչպես նաև հացահատիկի պահեստներ՝ քարերի խորը իջվածքների տեսքով և կենցաղային այլ զանազան ատրիբուտներ։

Այս տարածքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Փարվանա կիրճը, տեսանելի են դեպի Ախալցիխե տանող ճանապարհն ու Ասպինձայի մունիցիպալիտետի գյուղերը։

xvasha5

xvasha2

xvasha4

Քվարշա գյուղի և եկեղեցու մասին քիչ բան է հայտնի։ Ըստ ուղեվար, լուսանկարիչ Գիորգի Մաղրաձեի, գյուղն ու եկեղեցին հիշատակված են հայ պատմաբան Սամվել Կարապետյանի «Ջավախք» գրքում։ Այս գրքում ներկայացված են մարզի շուրջ 100 բնակավայր։

Սամվել Կարապետյանի գրքում էլ կա որոշակի տեղեկություն, այնտեղ գրված է, որ գյուղ Քվարշան տեղակայված է Չունչխայից 7 կմ դեպի արևմուտք, Քուռ և Փարվանա գետերի միջև ձգվող հրվանդանի վերջնամասում։

«Պատմություն. Այս հնավայրը վկայված է 1595 թվականին, վերոհիշյալ հարկային ցուցակում, որպես 8 տուն բնակիչ ունեցող և 10000 հարկ մուծող գյուղ __10:

Եկեղեցին գտնվում է կիսաքանդ վիճակում: Պատերին պահպանվել են վրացերենով հինգ արձանագրություն»,- ասվում է գրքում։

xvasha1

kvvarshaa

Քվարշայի եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Որմնանկարներից, որոնք հազիվ են պահպանվել, հանդիպում են նաև Ռաճայում և Սվանեթիում։ Ըստ Գիորգի Մաղրաձեի, պատմաբանները դրա հիման վրա են եկեղեցին կոչել Սուրբ Գեորգիի անունով։ Եկեղեցին ավերվել է Օսմանյան ներխուժումների ժամանակ։

Չունչխա գյուղի բնակիչ Գիորգի Զարիձեն պատմում է, որ օսմանյան արշավանքների ժամանակ տեղի բնակչությանը հարկադրել են ընդունել մահմեդականություն։

«Երբ օսմանները եկան, գյուղի բնակչությանը ստիպեցին մահմեդականություն ընդունել, հակառակ դեպքում սպառնում էին սպանել: Նրանք նույնիսկ եկեղեցին վերածեցին մզկիթի, վրացիները ստիպված եղան փոխել իրենց հավատքը»,- ասում է Գիորգի Զարիձեն։

Ուղեվար և լուսանկարիչ Գիորգի Մաղրաձեն ասում է, որ գյուղի վրացիների մահմեդականացումը տեղի է ունեցել 18-րդ դարում։

«Երբ մահմեդականները եկան, նրանք եկեղեցու քարերը հանեցին և օգտագործեցին այլ նպատակներով, ուրիշ վնաս չհասցրին: Բայց կոմունիստների ժամանակ դռան դիրքը փոխեցին, դուռը պետք է լինի արևմտյան կողմից, բայց դուռն արևելյան կողմից է, և եկեղեցին օգտագործում էին որպես պահեստ։ Եկեղեցու ներսում կա ձիավորներով որմնանկար, որը, ցավոք սրտի, լավ չէ պահպանված։ Կա նաև 8-9 արձանագրություն, որտեղ նշված է Իվանե Էրիսթավիի անունը, ինչի հիման վրա, կարելի է ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է Իվանե Էրիսթավիի օրոք»,- ասում է Գիորգի Մաղրաձեն։

Մինչեւ 1944 թվականը Քվարշայում ապրել են մեսխ-մահմեդականներ։ 1944 թվականին նրանց վերաբնակեցրել են Ղազախստան, դրանից հետո այս վայրում ոչ ոք չի ապրել։ Գյուղը տարիների ընթացքում ավերվել է։ Քվարշայում վերջին ուսումնասիրություններն իրականացվել են անցյալ դարի 90-ական թվականներին։

xvasha3

kvarshaa

Գիորգի Մաղրաձեի խոսքով, առևտրային ճանապարհն անցել է Քվարշա գյուղով։ Քարավանն անցել է Ախալքալաք-Կումուրդո-Քվարշա-Խերթվիսի ճանապարհով։

Գիորգի Մաղրաձեի խոսքով, այն սակավաթիվ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են այստեղ, նրանց դուր է գալիս տարածքը։ Նա կարծում է, որ եթե Ջավախքը հանրաճանաչ դառնա և ներառվի զբոսաշրջային վայրերի ցանկում, ապա այդ վայրը կարող է շատ գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար։

«Եկեղեցուց բացի այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Փարվանայի կիրճը։ Երբ զբոսաշրջիկները գալիս են այստեղ, նրանք հաճելիորեն զարմանում են՝ տեսնելով այս գեղեցկությունը, ապագայում, կարծում եմ, այն կարող է լավ տուրիստական կենտրոն դառնալ։ Շատ հետաքրքիր է ընդհանուր բացվող տեսարանը, քեզ թվում է, կարծես կյանքը կանգ է առել երեկ, բացի այդ, այստեղ կարելի է տեսնել միջնադարյան բազմաթիվ արժեքներ»,- ասում է Գիորգի Մաղրաձեն։

kvvarsha