Ապրիլի 15-ից 29-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն։ Վրաստանից առաջնությանը կմասնակցեն 10 մարզիկներ, այդ թվում Ախալքալաքի սպորտհամալիրի սաներ Արտյուշ Գոմցյանը և Գոռ Այվազյանը։

Վրաստանը ներկայացնող 10 բռնցքամարտիկներն են՝

60 կգ Արտյուշ Գոմցյան,
54 կգ Գոռ Այվազյան,
48 կգ Սախիլ Ալախվերդով,
51 կգ Դավիթ Ջափարիձե,
57 կգ Գիորգի Կապանաձե,
63,5 կգ Լաշա Գագնիձե,
67 կգ Լաշա Գուրուլի,
71 կգ Էսկերխան Մադիև,
75 կգ Գիորգի Խարաբաձե և
92 կգ Գիորգի Ճիղլաձեն։

Գլխավոր մարզիչն է՝ Բեժան Ճիճինավան, իսկ օգնականն է՝ Իլիա Տլաշաձեն։ Հավաքականի բժիշկն է Բեքա Բրեգաձեն։

Ախալքալաքի սպորտային համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը Գոռ Այվազյանի և Արտյուշ Գոմցյանի մարզական պատրաստվածությունը գնահատում է բարձր։ Նա նշեց, որ երկու մարզիկն էլ հավաքներ են անցել հավաքականի հետ, այս տարվա մեջ արդեն երկու անգամ։