Մոնտենեգրոյում ընթանում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը երիտասարդների միջև: Այսօր, հոկտեմբերի 18-ին ախալքալաքցի երիտասարդ բռնցքամարտիկ Արամ Խրիկյանը հաղթանակ գրանցեց քառորդ եզրափակչում Թուրքիայի ներկայացուցչի հանդեպ 57 կգ քաշային կարգում:

Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությանը մասնակցություն են ցուցաբերում 38 երկրի բռնցքամարտիկներ: Վրաստանը ներկայացնում են 9 մարզիկ, որոնցից 2-ը՝ Ջավախքից են. Արամ Խրիկյանն Ախալքալաքից և Վանուհի Մանասյանը՝ Նինոծմինդայից:

Հոկտեմբերի 18-ին՝ առաջնության չորրորդ օրը Վրաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներ մրցել են այնտեղ: Բոլորն էլ են մենամարտերն ավարտել են հաղթանակով: Առաջնությունը շարունակվում է, և մարզիկները շարունակում են պայքարել չեմպիոնության համար: