Երեկ՝ հունիսի 3-ին, Ախալքալաքի Սպորտային համալիրում կայացավ բազկամարտի մունիցիպալ առաջնությունը։ Լավագույն մարզիկները հնարավորություն ստացան մասնակցելու Հայաստանում կայանալիք բազկամարտի միջազգային մրցաշարին։
Բազկամարտի մունիցիպալ առաջնությանը մասնակցում էր ավելի քան 70 մարդ։
«15 օր առաջ բոլորին տեղեկացրել էինք, որ լինելու է բազկամարտի առաջնություն, մասնակցում են ամբողջ մունիցիպալիտետից։ Ծանր, դժվարին պայքար էր մարզիկների համար։ Ունենք 31 մրցանակային տեղեր, բավականին լուրջ նվերներ հաղթողների համար»,- ասաց Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով։ Բացի այդ, նրանք ստացան ուղեգիր Հայաստանում անցկացվելիք բազկամարտի բաց մրցաշարին մասնակցելու համար։
Մինչև 60 կգ քաշային կարգում պատանիների մեջ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ՝ Կարեն Բիչախչյան
2-րդ տեղ՝ Կարեն Հակոբյան
3-րդ տեղ՝ Սարգիս Գրիգորյան
Մինչև 70 կգ քաշային կարգ
1-ին տեղ՝ Արման Պողոսյան
2-րդ տեղ՝ Արտյոմ Սիմոնյան
3-րդ տեղ՝ Կարեն Գալոյան
Մինչև 80 կգ քաշային կարգ
1-ին տեղ՝ Արմեն Ռեպովանյան
2-րդ տեղ՝ Խաչատուր Մոսոյան
3-րդ տեղ՝ Ալբերտ Համբարձումյան
Մինչև 90 կգ քաշային կարգ
1-ին տեղ՝ Քերոբ Բաղիկյան
2-րդ տեղ՝ Սերյոժա Մուրադյան
3-րդ տեղ՝ Միքայել Սահարյան
90 կգ-ից բարձր քաշային կարգ
1-ին տեղ՝ Հաբեթ Ծածուրյան
2-րդ տեղ՝ Արարատ Գոգորյան