Ախալքալաքի «Աբուլ»-ի և Շիդա Քարթլիի «Քարելի»-ի միջև այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումu եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է անհայտ ժամկետով:
Հանդիպումը պետք է սկսվեր այսօր ժամը 16.00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ կկայանա հանդիպումը։
Սա «Աբուլ»-ի չորրորդ խաղն է ֆուտբոլի Վրաստանի առաջնությունում: