Այսօր Դադեշ գյուղում կայացավ վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը, որտեղ հայտնի դարձան հաղթողները։
Երկրորդ օրն է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղում անցկացվում է վոլեյբոլի մրցաշար՝ նվիրված դադեշցի վոլեյբոլիստ Արմենակ Սիմոնյանի հիշատակին։ Մրցումներին մասնակցել են 16 թիմեր՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։
Առաջին տեղը զբաղեցրել է Դադեշ գյուղի վոլեյբոլի թիմը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղադոլար գյուղի թիմը։
Իսկ երրորդ տեղը բաժին է հասել Մեծ Սամսար գյուղի թիմին։