Ապրիլի 13-14 Ախալքալաքի սպորտհամալիրում տեղի ունեցավ քիքբոքսինգի բաց առաջնություն (K-1), որին մասնակցեցին Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներից և Հայաստանի երեք քաղաքներից մարզիկներ։
Առաջնությանը մասնակցեցին ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ոճի մարզիկներ։ Պրոֆեսիոնալ մենամարտներին մասնակցել են Հայաստանի երեք թիմեր՝ Երևանի, Ապարանի և Չարենցավանի (Գոռ Վարդանյանի թիմը), մոտ 44 մասնակից, ինչպես նաև Ախալքալաքի մարզիկներ:
Քիքբոքսինգի մարզիչ Սերգեյ Տոնականյանը գոհ է առաջնության արդյունքներից:
“Այս մրցույթները ամեն տարի օրացույցային նշանակված են, տարին մեկ անգամ անցկացվում է Վրաստանի բոլոր քաղաքներում։ Մենք պետք է անցկացնեինք մարտ ամսին, սակայն քանի որ Վրաստանում այլ մրցումներ կային և ֆեդերացիան այս առաջնությունը տեղափոխեց ապրիլ ամիս”, – ասաց Սերգեյը։
Երեկ կայացել է պրոֆեսիոնալ մարզիկների մենամարտը, որտեղ էլ Ախալքալաքի մարզիկները գրավել են հինգ առաջին հորիզոնական և մենամարտել են գոտու համար։ Մարզիկները, ովքեր երեկ մենամարտել են, Վրաստանի հավաքականի կազմում են։
“Երեկ շատ ուժեղ մենամարտներ էր, ունեցանք հինգ հաղթող և հաղթողները պետք է մասնկացեն Իտալիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը։ Հաղթողներն էին՝ Սարգիս Տոնականյանը, Այվազյան Արտյուշը, Գիորգի Միրզոյանը, Ալբերտ Հարությունյանը և Անդրանիկ Թումասյանը: Հայաստանից Ապարանի թիմը 7 մարզիկով ունեցավ 5 առաջին հորիզոնական, մենք մասնակցել ենք 6 մարզիկով և 5-ը առաջին հորիզոնական են գրավել”, – ավելացրեց նա:
Նշենք, որ Սարգիս Տոնականյանի և Արտյուշ Այվազյանի մարզիչը Սերգեյ Տոնականյանն է, Ալբերտ Հարությունյանի և Անդրանիկ Թումասյանի մարզիչը Անդրանիկ Աբելյանն է, Գիորգի Միրզոյանը ներկայացրել է Քոբուլեթին։
Այսօր՝ ապրիլի 14-ին տեղի ունեցավ սիրողական մենամարտներ և Ախալքալաքի սաները գրավել են 14-ից 11-ը առաջին հորիզոնական: Այդ մարզիկների մեջ եղել են նաև Նինոծմինդայի շրջանի Սաթխա և Արագյալ գյուղերի մարզիկներ, ում մարզիչը Սերգեյ Տոնականյանն է:
Առաջնությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քիքբոքսինգի սիրահարներ և այլոք:
Սերգեյ Տոնականյանը գնահատում է ֆինանսական և այլ աջակցությունը, որի շնորհիվ կայացել է առաջնությունը։
“Ուզում եմ շնորհակալությույն հայտնել մեր քաղաքապետարանին մեզ աջակցելու համար, նրանց օգնությամբ մենք ձեռք բերեցինք մեդալները և գավաթները, իսկ ինչ վերաբերում է գոտիներին, ապա ձեռք բերման հարցում մեզ ֆինանսապես աջակցեցին Սաթղայից Արամ Սանոսյանը և Գոմանից՝ Եղիկյան Սարգիսը։ Գոտիները թանկ են, մեկի արժեքը 100 լարի է, իսկ մեզ հարկավոր էր 44 գոտի, և նրանք մեզ ֆինանսապես աջակցեցին”, – եզրափակեց Սերգեյը։
Ինչպես նաև սպորտին աջակցելու համար իր երախտիքի խոսքը հայտնեց Անդրանիկ Աբելյանը, նշելով՝
“Երեկ մեր մարզիկների կողքին էր մեր Դադեշցի բարերարը՝ Արտյուշ Սարգսյանը, նա ամեն մարզիկին ֆինանսական նվեր տվեց, ինչը իրոք գովելի է, յուրաքանչյուրին պարգևատրեց $100-ով”:
Նշենք նաև, որ մենամարտների ընթացքում մրցավարները տարբեր են եղել, պրոֆեսիոնալ մենամարտների ժամանակ մրցավարները եղել են Սերգեյ Տոնականյանի սանը, մեկ մրցավար Հայաստանից, և մեկ մրցավար վրաստանի ֆեդերացիայի կողմից։ Իսկ այսօր մենամարտերը վարել են Վրաստանի ֆեդերացիայի մրցավարները։