Հայտնի մարզիկ Ռաֆայել Չմշկյանը Վրաստանից առաջին ծանրորդն է, ով դարձել է օլիմպիական չեմպիոն։ Նա չեմպիոն է դարձել 1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերում, կարողացել է երկու անգամ (1954թ․, 1955թ․) հաղթել աշխարհի առաջնությունում և երկու անգամ (1950; 1953) դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Լեգենդար մարզիկը կարողացել է վեց անգամ հաղթել Եվրոպայի առաջնությունում, տասն անգամ դարձել է Խորհրդային Միության չեմպիոն։

Ռաֆայել Չմշկյանը 1952-1957 թվականներին տասը անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդ։ Նա նաև միջազգային կարգի արբիտր էր։ Մարզիկը ճանաչվել է Վրաստանի 20-րդ դարի լավագույն ծանրորդ։ Պարգևատրվել է Վախթանգ Գորգասլիի II աստիճանով, Նախագահի գերազանցության և պատվո շքանշաններով։ 2003 թվականին ճանաչվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, իսկ 2012 թվականին նրան շնորհվել է սպորտի ասպետի կոչում։
Հայտնի ծանրորդը մահացել է 2022թ.

Վրաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը հարգում է Ռաֆայել Չմշկյանի հիշատակը և նրա մեծ ներդրումը վրացական ծանրամարտի զարգացման գործում։ Հայտնում է Վրաստանի մշակույթի նախարարությունը։