Իրանում անցկացվող համահայկական խաղերից Ջավախքի 7 մարզիկները վերադառնում են հաղթանակներով: Նրանք մասնակցել են շախմատի ու թենիսի մրցումներին:

Օգոստոսի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ Իրանի 50-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Համահայկական 50-րդ խաղերին մասնակցում են ինչպես իրանահայ համայնքի, այնպես էլ Հայաստանից, Արցախից և Ջավախքից Թեհրան ժամանած պատանիներ:

Համահայկական խաղերին Ջավախքից մասնակցում էին 7 պատանիներ: Նրանցից երեքը՝ Դավիթ Չախալյանը, Վլադիմիր Չախալյանը և Կարեն Իրիցյանը շախմատի առաջատարներն են, գրավելով առաջին, երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները:

Ջավախքի թենիսի 4 հոգանոց թիմը ևս հաղթանակով է վերադառնում Թեհրանից: Նրանք թիմային մրցապայքարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

avakhk

Աղունիկ Այվազյան