Ախալքալաքում անցկացվել է շախմատի մունիցիպալ առաջնություն։ Հաղթողներն ու մրցանակառուները պարգևատրվել են մեդալներով և խորհրդանշական մրցանակներով։Տեղեկությունը տարածում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Շախմատի մունիցիպալ առաջնությունն անցկացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և «Շախմատի դպրոցի» կազմակերպմամբ։

Մրցաշարին մասնակցում էր 24 շախմատիստ։

Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

  • I տեղ՝ Ռաֆիկ Գուրջանյան
  • II տեղ՝ Արտաշես Պապիկյան
  • III տեղ՝ Գիորգի Մետրևելի

Հաղթող խաղացողներին քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները պարգևատրել են մեդալներով, պատվոգրերով և խորհրդանշական մրցանակներով։

Շախմատի դպրոցի տնօրեն Վահան Սողոյանին քաղաքապետարանի կողմից տրվել է շնորհակալագիր և խորհրդանշական նվեր՝ քաղաքապետարանում շախմատային արվեստի վերածննդի և հանրահռչակման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար։