Ախալքալաքի շրջանի գյուղերի միջև տեղի ունեցած ֆուտբոլային մրցաշարում առաջին տեղը գրավեց Գոման գյուղի թիմը:
Երեկ, մարտի 24-ին ավարտվեց շրջանի գյուղերի միջև անցկացված ֆուտբոլի մրցաշարը, որը կազմակերպել էր Խանդո գյուղի երիտասարդությունը: Մրցաշարը նվիրված էր անցած տարի Մոսկվայում ողբերգական մահով մահացած՝ Արթուր Մելիքյանին:
Մրցաշարին մասնակցում էին 16 գյուղի թիմեր, սակայն, առաջին օրից հետո ևս չորս գյուղ ցանկություն հայտնեց մասնակցելու մրցաշարին: Արդյունքում մրցաշարը անցկացվեց 21 գյուղական թիմերի միջև (Խանդո գյուղը մասնակցեց երկու թիմով):
Եզրափակիչ փուլ դուրս եկան Գոման և Էխտիլա գյուղերի թիմերը: Այն անցավ շատ լարված և ավարտվեց 1:1 հաշվով: Հաղթող թիմի որոշման համար նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ, ինչի արդյունքում հաղթող ճանաչվեց Գոման գյուղի թիմը:
Երկրորդ տեղը գրավեց Էխտիլա գյուղի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Խանդո գյուղի առաջին թիմը:
Մրցաշարի բոլոր խաղերը անցկացվեցին Խանդո գյուղում: Այն անցկացվեց Խանդո գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ և Արթուր Մելիքյանի ընտանիքի աջակցությամբ:
Հաղթողները պարգևատրվեցին գավաթով և շքանշաններով:
Շուշան Շիրինյան