Ապրիլի 4-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Թբիլիսիում, Խորհրդարանի շենքի դիմաց անցկացվեց հավաք, որը կազմակերպվել էր «գործակալների օրենքի» դեմ գործողությունների ծրագիր մշակելու համար և հավաքի կազմակերպիչները «ռուսական օրենքի» օրինագիծը մերժելու վերաբերյալ բողոքի ակցիա կազմակերպելու համար խորհրդակցություն անցկացրեցին։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ապրիլի 3-ին հայտարարեց, որ դեռ ծրագրում է այսպես կոչված Գործակալների օրենքը քննարկել և նախաձեռնել: 2023 թվականի մարտին այս օրենքը ընդունելու փորձերը հանգեցրին զանգվածային բողոքի ցույցերի։ Ի վերջո, իշխող կուսակցությունը հետ վերցրեց օրինագիծը, սակայն դրա կրկնակի նախաձեռնումը հասարակության շրջանում բողոքի նոր ալիք է բարձրացնում:

Այդ պատճառով ակտիվիստները հրապարակայնորեն թիմ են հավաքում, որի շրջանակներում մարդիկ տարբեր ձևերով կմիանան «ռուսական օրենքի» դեմ բողոքին։ Այսօրվա հանդիպմանը, կազմակերպիչները խորհրդարանի դիմաց հավաքվածներին կոչ արեցին երկուշաբթի օրը պաստառներով գալ խորհրդարանի շենք, քանի որ իրենց տեղեկություններով՝ խորհրդարանում կարող է ապրիլի 8-ին քննարկվել վերոնշյալ օրենքի նախագիծը։

kanoni2

Նրանց խոսքով, կազմակերպված ակցիան մեծ նշանակություն ունի, ուստի առաջին փուլում իրենց պետք են մարդիկ, ովքեր կօգնեն կազմակերպչական հարցերում, այդ թվում՝ դիզայներներ, տեխնիկներ և պրոյեկտորներ ունեցող մարդիկ։

kanoni

Կստեղծվի նոր խումբ, որը կկոչվի «Ալիք», որտեղ քաղաքացիները կնախապատրաստվեն գործողությունների և որոշումներ կկայացնեն ժողովրդավարական ճանապարհով:

Ակտիվիստները իրենց հետ բերել էին նաև պաստառներ՝ «Ռուսական օրենքը Վրաստանի ընտրությունը չէ», «Ազատություն Լազարեին», «Երկու տարի համառորեն դեպի Եվրոպա» գրություններով: