«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո-Քարթլիի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն տվեց բարձրացնել գիտելիքների մակարդակը ԵՄ-ի երկրներ ապրանքների արտահանման, կուտակային կենսաթոշակային նոր համակարգի եւ շատ այլ բաների մասին:
Ծրագրին մասնակցում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ֆերմերներ եւ երկու շրջանների ակտիվ քաղաքացիներ: Հանդիպումներն ու այցելությունները տեղի են ունեցել «Հնարավորությունների ընդլայնման ծրագրի» շրջանակներում:
«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման անդամ Ամիրան Գելաշվիլին պարզաբանեց նախագծի նպատակը.
«Բարձրացնել մարդկանց հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան տեսնել եւ օգտագործել DCFTA -ի բոլոր հնարավորությունները, որպեսզի տեղեկացված լինեն Վրաստանում կատարվող բոլոր ծրագրերին », – ասաց Ամիրան Գելաշվիլին:
Այս նախագծի շրջանակներում, ծրագրի մասնակիցները առաջին օրն այցելեցին Եվրահանձնաժողովի Մցխեթյան գրասենյակ, հանդիպեցին Եվրամիության մոնիտորինգի առաքելության ղեկավար Էրիկ Հեգի հետ, գնացին Զուգդիդ, եղան «Ներգետա» ընկերությունում, որն ապրանքներ է արտահանում Եվրամիության երկրներ: Տեղեկացան արտադրանքի արտահանման առավելություններին, այն մասին, որ ֆերմերներին հարկավոր է ձգտել եւ շատ աշխատել ապրանքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Երկրորդ օրը հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներով համալրված խումբը հանդիպեց Վրաստանի արհմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլու հետ, որը պատմեց կենսաթոշակային բարեփոխումների մասին: Այս թեման մեծ հետաքրքրություն առաջացրեց մարզերի ներկայացուցիչների մոտ:
Խորհրդարանում տեղի ունեցավ հանդիպում «Սոցիալ-դեմոկրատականներ» խմբակցության ներկայացուցչի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հետ :
«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման գործադիր տնօրեն Ալեքսանդրա Կալատոզաշվիլին գտնում է, որ ծրագիրն ,ընդհանուր առմամբ, հաջողվեց եւ խորհրդարանում հանդիպումները հետաքրքիր էին եւ հագեցած:
« Տրվում էին ցավոտ եւ արդիական հարցեր, որոնք վերաբերում էին մարդու իրավունքներին եւ ինտեգրմանը, սոցիալական համակարգին եւ գործառմանը, երիտասարդության արտագաղթին եւ կրթությանը», – ասաց Ալեքսանդրա Կալատոզիշվիլին:
Շուշան Շիրինյան
| |