Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ պաշտոնական այցով կուղևորվել է Հայաստանի Հանրապետություն:
Զվարթնոց միջազգաին օդանավակայանում Վրաստանի պատվիրակությանը դիմավորեցին Հայասատանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Վրասատնի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն և այլ պաշտոնյա անձիք:
Սալոմե Զուրաբիշվիլին Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափով, պատվիրակությունների ուղեկցությամբ կհանդիպի։ Հանդիպումից հետո, նախագահները հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
Սալոմե Զուրաբիշվիլին կհանդիպի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։
Վրաստանի նախագահի այցը երկօրյա է և կավարտվի մարտի 14-ին։