Վրաստանի Ազգային բանկը հատուկ թեժ գիծ է հրապարակել բջջային հավելվածների միջոցով խարդախ սխեմաների մեջ ներգրավվելու փորձերի դեպքում զանգերի համար։
Հարցերի դեպքում զանգահարել՝ (+995) 0322406406 հեռախոսահամարով:
Ազգային բանկը նշում է, որ վերջին շրջանում հաճախակիացել են հատուկ ծրագրերի կիրառմամբ խարդախության դեպքերը։ Խոստանալով բարձր եկամուտներ՝ օգտատերերին առաջարկում են իրենց հեռախոսներում տեղադրել հավելվածներ, որոնք խաբեբաներին թույլ են տալիս հեռակա կարգով կառավարել մոբայլ բանկինգը և SMS հաղորդագրությունները։