Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային վարակի 158 դեպքից 87-ը գրանցվել է Աջարիայում: Սեպտեմբերի 1-ից Աջարիայում կորոնավիրուսային վարակի ամենօրյա դեպքերի թիվը կայուն աճում է: Բաթումին շարունակում է մնալ երկրում համաճարակի հիմնական օջախը:
Ըստ Էզուգբաիայի, Covid-19-ի նոր դեպքերի բաշխումն ըստ շրջանների հետևյալն է. 87 դեպք` Աջարիա, 28 դեպք` Սամեգրելո, 19 դեպք` Իմերեթի, 6 դեպք` Գուրիա, 18` Թբիլիսի:
158 դեպք` Վրաստանում սա համաճարակի սկզբից ի վեր COVID-19 դեպքերի ռեկորդային մեկ օրվա ցուցանիշ է: Էզուգբաիան կարծում է, որ այս ցուցանիշը խուճապի հիմքեր չի տալիս: Նրա խոսքով, մեծ թվով նոր դեպքերը համաճարակաբանների արդյունավետ աշխատանքի արդյունք է, մասնագետները փորձում են «շատ արագ» հաստատել հիվանդ մարդկանց և թեստավորել նրանց:
«Նման արագ հետազոտությունների քանակը հնարավորություն է տալիս մեկուսացնել վարակվածների շփումները: Հետեւաբար, մենք կարող ենք վստահաբար ասել, որ մենք դադարեցնում ենք հիվանդության տարածումը», – ասաց Էզուգբաիան:
Նա հավելել է, որ փորձագետները «գործնականում տեղայնացրել են» կորոնավիրուսի տարածումը Բաթումիում և Ցագերիում (Ռաչա-Լեչխումի և Ստորին Սվանեթիի շրջաններ): Ներկայումս նման միջոցառումներ են ձեռնարկվում Իմերեթիում և Սամեգրելոյում:
«Կոնտակտները ակտիվորեն բացահայտվում են, այդ իսկ պատճառով հաստատված դեպքերի թիվն աճում է: Այնուամենայնիվ, սա հենց հիվանդության հետագա տեղայնացման հիմքն է: Սա լավ միջոց է նորաստեղծ օջախները կամ կլաստերները տեղայնացնելու համար», – ասել է նա:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրականացվել է կորոնավիրուսի շուրջ 6000 ՊՇՌ թեստ: Վիճակագրությունը հաշվի չի առնում կատարված արագ թեստերի քանակը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված 2075 դեպք: Կորոնավիրուսային վարակի հետևանքներից 19 մարդ է մահացել: Նախկինում հաստատված COVID-19– ով ապաքինված հիվանդների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է ինով և կազմում է 1,363: