2020 թվականի ապրիլ-սեպտեմբեր ամիսներին երկրի տարածքով գործուղումների վրա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բյուջեից ծախսել է 21 364 լարի (մոտ 6500 ԱՄՆ դոլար): Այս տվյալները տրամադրում է «Ծախսերի դետեկտոր» կազմակերպությունը:
«Այս թվերը չեն ներառում կորոնավարակի տարածումից առաջ ընկած ժամանակահատվածը (հունվար-մարտ), որի ընթացքում 15 232 լարի (մոտ 5000 ԱՄՆ դոլար) ծախսվել է ներքին նախագահական այցերի վրա և 236 312 լարի (ավելի քան 70 000 ԱՄՆ դոլար) արտասահմանյան ուղևորությունների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմակերպության տվյալների համաձայն՝ բացի գործուղումներից, վարչակազմի ծախսերի զգալի մասն ուղղվել է ավտոպարկի պահպանմանը.
«Այդ նպատակների համար 2019 թվականին Վրաստանի նախագահի վարչակազմը ծախսել է 173 848 լարի (ավելի քան 50 հազար ԱՄՆ դոլար): Այստեղից վառելիքի ուղղակի ծախսը կազմել է 125 407 լարի (գրեթե 40 հազար ԱՄՆ դոլար), իսկ 58 441 լարին (մոտ 18 հազար դոլար) ծախսվել է մեքենաների նորոգման վրա»:
Աղբյուրը՝ «SovaNews»