Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է տարվա երկրորդ եռամսյակում ընտանեկան բռնության վիճակագրությունը։ Ըստ որի՝ ամենաշատն ընտանեկան բռնության են ենթարկվել մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում։ Սամցխե-Ջավախեթիում ընտանեկան բռնության է ենթարկվել 172 անձ, խափանման միջոց է կիրառվել 96 անձի նկատմամբ։
2024 թվականի երկրորդ եռամսյակում՝ երկրում ընդհանուր ընտանեկան բռնության ենթարկված անձանց թիվը կազմել է 8 025։ Այդ թվում՝ 659 տղամարդ և 3 457 կին։ (Ընտանեկան բռնության դեպքերի քանակի թիվը կարող է չհամապատասխանել ընդհանուր դեպքերի թվին, քանի որ մի անձը ընտանեկան բռնության հնարավոր է ենթարկվել է մի քանի անգամ)։ Ընտանիքում բռնություն կատարած տղամարդկանց ընդհանուր թիվը կազմել է 3 288, իսկ կանանց թիվը՝ 623։
Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում ողջ երկրի վիճակագրությունը․
Հիմնականում 13 տարեկան և փոքր տարիքային սահմանում գրանցվել է մեկ բռնարար կին, 14-17 տարեկանների խմբում՝ 6, 18-24 տարեկաների խմբում՝ 46, 25-44 տարեկանների շրջանում՝ 285, 45-60 տարեկանների խմբում՝ 172 բռնարար կին։ Իսկ 61-ից բարձր տարիքային խմբում՝ 113։
Ինչ վերաբերվում է բռնարար տղամարդկանց, ապա 13 տարեկան և փոքր տարիքային խմբում գրանցվել է մեկ բռնարար տղամարդ, 14-17 տարեկանների խմբում բացահայտվել է 9 բռնարար, 18-24 տարեկաների խմբում՝ 157, 25-44 տարեկանների շրջանում՝ 1948, 45-60 տարեկանների խմբում՝ 947 բռնարար տղամարդ։ Ինչ վերաբերվում է 61-ից բարձր տարիքային խմբին, ապա բացահայտվել է 231 բռնարար տղամարդ։
Ինչ վերաբերվում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց, ապա՝ 13 տարեկան և փոքր տարիքային խմբում ընտանեկան բռնության է ենթարկվել 51 աղջիկ, 14-17 տարեկանների խմբում՝ 128, 18-24 տարեկաների խմբում՝ 301, 25-44 տարեկանների շրջանում՝ 1861, 45-60 տարեկանների խմբում՝ 659 և 61-ից բարձր տարիքային խմբին, ապա բացահայտվել է 456 կին։
Ինչ վերաբերվում է ընտանեկան բռնության ենթարկված տղամարդկանց, ապա նրանց թիվը զգալիորեն քիչ է կանանցից։ Այսպիսով՝ 13 տարեկան և փոքր տարիքային խմբում ընտանեկան բռնության է ենթարկվել 72 տղա, 14-17 տարեկանների խմբում՝ 28, 18-24 տարեկաների խմբում՝ 50 տղամարդ, 25-44 տարեկանների շրջանում՝ 185, 45-60 տարեկանների խմբում՝ 157 և 61-ից բարձր տարիքային խմբին, ապա բացահայտվել է 167 տղամարդ։
Ընտանեկան բռնություն կատարելու համար խափանման միջոց է կիրառվել 4418 անձի նկատմամբ։