Վրաստանում CRRC-ի տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց խրախուսելը ՄԻԱՎ-ի բացահայտման համար թեստ անցնելու առումով և թեստերի հասանելիության բարձրացումը կարող է ավելի շատ երիտասարդների դրդել ինքնաթեստավորում անել:
ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը Վրաստանում ամենաշատ խարանվող հիվանդություններն են. 2020 թվականի զեկույցը ցույց է տվել, որ բնակչության կեսը բանջարեղեն չէր գնի այն մարդուց, ում գիտեն, որ ՄԻԱՎ-վարակակիր է, իսկ հինգից երկուսը կարծում է, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխաները չպետք է դպրոց հաճախելու հնարավորություն ունենան այլ երեխաների հետ:
Այս կարծրատիպերի պատճառով շատ քիչ մարդիկ են թեստավորվում ՄԻԱՎ-ի համար, ինչը Վրաստանում կրիտիկական խնդիր է հանդիսանում:
Չնայած այն հանգամանքին, որ երկիրը գտնվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թվաքանակի միջազգային չափանիշներին համապատասխանելու ճանապարհին, որոնք ստանում են բուժում, ըստ գնահատականների՝ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանցից միայն մեկը (36%) գիտի իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին:
Այս համատեքստում CRRC-ն՝ Չեխիայի «Caritas»-ի, «Թանադգոմա»-ի և «UNDP Georgia»-ի հետ համագործակցությամբ, UNDP-ի ֆինանսական աջակցությամբ, UNDP-Չեխիա համագործակցության շրջանակներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, իրականացրել է ուսումնասիրություն՝ խթանելու երիտասարդների շրջանում ինքնաթեստավորումը: Թեստերն առաջարկել է Selftest.ge-ն։
Հետազոտությունը ցույց է տվել, որ սմարթֆոնների խաղարկության անցկացումը և թեստ պատվիրելու համար պահանջվող տեղեկատվության ծավալի նվազեցումը մեծացնում է երիտասարդների պատրաստակամությունը՝ մասնակցելու ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորմանը:
Պարզվել է, որ այս մեթոդն իր արժեքով համարժեք է գլոբալ միջամտություններից ամենաէժանի հետ, որոնք օգտագործվում են մարդկանց ինքնաթեստավորմանը խրախուսելու համար:
Այս եզրակացություններին հասնելու համար ուսումնասիրությունն օգտագործել է երեք պատահական կլինիկական փորձարկումներ (RCT-ներ), որոնք գիտական ապացույցների ոսկե ստանդարտն են համարվում: Հարցվողները պատահականության սկզբունքով բաժանվում են խմբերի, որոնք ստանում են տարբեր RCT-ներ:
Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր պատահական կլինիկական փորձարկմանը մասնակցել է 38 000-ից մինչև 54 000 մասնակից, որոնց տոկոսային արտահայտումը կազմել է 16-22% և նրանք 18-34 տարեկան Facebook-օգտատերեր են՝ Բաթումից, Քութայիսիից և Թբիլիսիից:
Պատահական կլինիկական փորձարկումներում երեք հաղորդագրությունները համեմատվել են հիմնական հսկողության հաղորդագրության հետ: Առաջին հաղորդագրության դեպքում փորձ է ձեռնարկվել՝ հողմացրիվ անել մարդկանց ՄԻԱՎ-ախտորոշումից մտավախությունները: Երկրորդ հաղորդագրության մեջ ընդգծվում էր, որ selftest.ge-ի ծառայությունները խիստ գաղտնի են և հաշվի են առնում երիտասարդների կարիքները։ Երրորդ հաղորդագրությունը հնարավորություն էր ընձեռում մասնակցել iPhone 13-ի խաղարկությանը:
Չնայած առաջին փորձարկման ժամանակ սեղմումների բարձր մակարդակին, քչերն են պատվիրել ինքնաթեստավորում: Նախագծային թիմի անդամները կասկածում էին, որ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ մարդիկ բավականաչափ ուշադրություն չեն դարձրել հաղորդագրություններին: Ուստի, երկրորդ փորձարկումն արվել էր նույն հաղորդագրություններով, սակայն ֆեյսբուքի գրառմանը գլխավոր տեղեկություններով վերնագիր ավելացնելով: Այնուամենայնիվ, դա ևս չհանգեցրեց պատվերների քանակի ավելացմանը:
Երկրորդ պատահական կլինիկական փորձարկման ժամանակ կատարվել է ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման միայն մեկ պատվեր՝ չնայած հազարավոր սեղմումներին:
Երրորդ և վերջին փորձարկման ժամանակ հետազոտական թիմը հանգել է այն եզրակացությանը, որ պատվերի ձևը չափազանց մանրամասն և բարդ է օգտատերերի համար: Facebook-ում փորձարկվել է նոր պարզեցված պատվերի ձևը՝ երկու ամենաարդյունավետ հաղորդագրություններով (շեշտը դնելով անանունության և iPhone 13-ի խաղարկման վրա):
Վերջին ուսումնասիրությունը սկսեց հանգեցնել պատվերների, իսկ iPhone 13-ի խաղարկությունը և պարզեցված պատվերի ձևի համակցությունը հանգեցրել է ինքնաթեստավորման ամենաշատ պատվերներին: Արժեքի առումով պարզեցված պատվերի ձևի և iPhone 13-ի խաղարկության այս համակցությունը թույլ է տալիս ստանալ 2,66 դոլարի ինքնաթեստավորման պատվերը: Սա շահավետորեն տարբերվում է միջազգային մակարդակով կատարված ուսումնասիրություններից, որոնք սահմանել են թեստավորման խթանման արժեքը՝ $2-ից մինչև $50+ միջակայքում:
Թեև ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կարծրատիպերը Վրաստանում լայնածավալ սոցիալական խնդիր են հանդիսանում, երիտասարդներին ինքնաթեստավորման հասանելիության տրամադրումը շատ կարևոր դեր է խաղում այն առումով, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իմանան, որ վարակված են, և իրենց հերթին կարողանան դիմել բուժման համար: Այս ուսումնասիրությունն առաջարկում է կենսունակ մեթոդ տվյալ խնդրի լուծման համար:
Ուսումնասիրության ամբողջական տարբերակը, որի վրա հիմնված է այս զեկույցը, հասանելի է այստեղ.
Այս հոդվածում արտահայտված կարծիքներն արտացոլում են միայն հեղինակի տեսակետները և չեն ներկայացնում CRRC Georgia-ի, UNDP Georgia-ի, Caritas Czech Republic-ի, «Թանադգոմա»-ի կամ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ «Չեխիա-ՄԱԶԾ Գործընկերության Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար» կազմակերպությունների դիրքորոշումները։</em >
Այս հոդվածի բովանդակությունը պարտադիր չէ, որ արտահայտի Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ի կամ ՄԱԿ-ի, այդ թվում՝ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնական տեսակետները:
Այս հոդվածը հրապարակվում է OC Media-ի հետ բովանդակության փոխանակման գործընկերության շրջանակներում: Բնօրինակը կարող եք կարդալ անգլերենով այստեղ.