Վրաստանում չորս մարդ է ձերբակալվել գրավատներում տասնյակ հազարավոր լարիի կեղծ ոսկի գրավադրելու համար, – հայտնում է դատախազությունը։

«մեղադրյալները կազմակերպված խումբ են ստեղծել և 2021-2023 թվականներին Վրաստանի տարբեր քաղաքներում պայմանագրեր են կնքել իրավաբանական անձանց հետ թանկարժեք մետաղով (ոսկիով) գրավադրված լոմբարդային վարկերի վերաբերյալ։ Նրանք որպես գրավ օգտագործել են կեղծ, իբր ոսկյա իրեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսպիսով, նրանց հաջողվել է յուրացնել վարկային կազմակերպություններին պատկանող 37 347 լարի։

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ նրանց մինչև նախաքննության ավարտը կալանքի տակ պահելու խնդրանքով։